Skip to content
zeno
Create a Station
Explore
Religious
Music
News
Podcasts
Bible
By Genre
By Location
By Language
Download App
Opens in a new window
Toggle Sidebar
zeno
Narek Amirkhanyan
Rearrange with Narek Amirkhanyan
Society & Culture
Armenian
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Website
Episodes
Episodes
300
06 August 2026
#316 Հայկ Սարիբեկյան - Ինչպե՞ս ստեղծել նոր դեղեր, «AI»-ի ապագան, Քեմբրիջի «PhD»-ն
Մաթեմատիկոս, համակարգչային գիտությունների մասնագետ և «Deep Origin» ընկերության գիտական խմբի ղեկավար Հայկ Սարիբեկյանի հետ զրուցել ենք դեղերի հայտնաբերման հաշվողական մեթոդների, «MIT»-ում և Քեմբրիջում սովորելու առանձնահատկությունների, ինչպես նաև գիտության մեջ «AI»-ի դերի և մաթեմատիկական մոդելների կիրառելիության մասին։
1 h 34 min
30 July 2026
#315 Գոռ Կիրակոսյան - Սևազգեստ կանայք, Հոլիվուդի փորձը, Մեծ պատմություն փոքր քաղաքում
Կինոռեժիսոր Գոռ Կիրակոսյանի հետ զրուցել ենք նրա ֆիլմերի ստեղծման պատմության, հայկական կինոբիզնեսի մարտահրավերների և սցենար գրելու կարգապահության մասին։ Քննարկել ենք «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի հաջողության գաղտնիքը, Հրանտ Թոխատյանի հետ աշխատելը և այն, թե ինչու է ռեժիսորի համար կարևոր լինել առաջին հերթին լավ պատմություն պատմող։
1 h 18 min
23 July 2026
#314 Րաֆֆի Թոխալյան, Արթուր Պետրոսյան - Պարաշուտ, պարկուր և սնոբորդ. ինչու՞ փորձել
Սքայդայվինգի հրահանգիչ Րաֆֆի Թոխալյանի և Արթուր Պետրոսյանի հետ զրուցել ենք Հայաստանում էքստրեմալ սպորտի զարգացման, պարաշուտային թռիչքների անվտանգության մասին։ Անդրադարձել ենք նաև Արագածի բնապահպանական խնդիրներին, ուղղաթիռային փրկարարական աշխատանքներին և Երևանի հանրային տարածքների վերափոխմանը նոր սպորտային կենտրոն ստեղծելու համար։
1 h 36 min
16 July 2026
#313 Տարոն Ավետիսյան - Ինչպե՞ս սովորել Եվրոպայում, Փարիզի շունչը և Երևանի խնդիրները
Բլոգեր Տարոն Ավետիսյանի հետ զրուցել ենք Եվրոպայում (Լատվիա, Ֆրանսիա) ապրելու և սովորելու նրա փորձի, եվրոպական և հայաստանյան կրթական համակարգերի տարբերության ու հայրենադարձության դժվարությունների մասին: Անդրադարձել ենք Երևանի տրանսպորտային և ենթակառուցվածքային խնդիրներին, բնակարանների վարձակալության շուկային, ինչպես նաև այն սոցիալական ու բյուրոկրատական մարտահրավերներին, որոնց բախվում է երիտասարդը...
1 h 56 min
09 July 2026
#312 Մհեր Մխիթարյան - Կինոբիզնեսը, ուշադրության պակասը, բլոգ վարելու դժվարությունները
Սթենդափեր և դերասան Մհեր Մխիթարյանի հետ զրուցել ենք իր ֆիլմերի, ուշադրության պակաս ունեցող մարդկանց, սոցցանցերում կոնտենտ ստեղծելու բարդությունների, քաղաքական հումորներ անելու և նոր ներկայացման մասին։Խոսել ենք նաև՝ ինչով է տարբերվում Գլենդելի հանդիսատեսը, ինչպես են անդրադառնում թանկացումները, վարկերն ու տուգանքները կյանքի վրա, ինչպես նաև կինոբիզնեսի, հայկական սիթքոմների ու համացանցում մարդկանց...
1 h 39 min
02 July 2026
#311 Գևորգ Հարությունյան - Ռիսկեր նավթի շուկայում, ներկրվող բենզին, գների տատանումներ
«Shell Armenia»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանի հետ զրուցել ենք Հայաստանում վառելիքի շուկայի ձևավորման, «Shell»-ի Հայաստան գալու պատճառների և բերած փոփոխությունների մասին։ Խոսել ենք նաև՝ ինչ ռիսկեր կան նավթի շուկայում, ինչպես նորոմալիզացվեց բենզալցակայանում կին սպասարկողներ տեսնելը, հանդիպելը և այլն։
1 h 43 min
25 June 2026
#310 Հայկ Մարգարյան - Էվերեստ բարձրանալը, երաժշտությունը թողնելը,, «Հայ տղեք»-ի ֆիլմը
Ռեփեր, լեռնագնաց ու գործարար Հայկ Մարգարյանի հետ զրուցել ենք Էվերեստի գագաթը բարձրանալու փորձառության, 51 օրվա դժվարությունների և «Մահվան գոտում» կայացրած ծանր որոշումների մասին: Անդրադարձել ենք նաև նրա երաժշտական կարիերայի տրանսֆորմացիային, «Հայ տղեք» խմբի լեգենդար պատմությանը, սպասվող նոր ֆիլմին և այն կարևոր ընտրությանը, որը նրան տարավ դեպի բիզնես և առողջ ապրելակերպ:
2 h 5 min
18 June 2026
#309 Արամո Ունանյան - Ինքնության պահպանումը, «Մտքարան»-ի ստեղծումը, Հնդկաստանի հայերը
«Մտքարան» ակադեմիայի հիմնադիր Արամո Ունանյանի հետ զրուցել ենք մեր մշակույթի, կրթության, գյուղերի զարգացման, Մատենադարանի հետ համագործակցության և Հայաստան տեղափոխվելու կարևորության մասին։
1 h 50 min
11 June 2026
#308 Նարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան - Ընտրությունները, ընտրողների վախերը, քարոզչություն
«ArmComedy»-ի Նարեկի և Սերգեյի հետ զրուցել ենք ընտրական գործընթացների, մեդիա դաշտի տրանսֆորմացիայի և քաղաքական քարոզչության արդյունավետության մասին։ Անդրադարձել ենք, թե ինչու են որոշ քաղաքական թեզեր աշխատում, ինչպես է հումորը դառնում զենք ամենալուրջ քննարկումների ժամանակ և ինչու է կարևոր պահպանել դիվանագիտական բալանսը գլոբալ աշխարհում։
1 h 56 min
04 June 2026
#307 Մարտին Գալստյան - Տնտեսական աճ, բանկերի ապագան և ինչո՞ւ մնալ Հայաստանում
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ զրուցել ենք Հայաստանի տնտեսության ներկա վիճակի, բանկային համակարգի տրանսֆորմացիայի և թվային դրամի հեռանկարների մասին: Քննարկել ենք կարդալու կենսական նշանակության, հասարակության սոցիալական բևեռացման և անշարժ գույքի շուկայում հնարավոր գնային ճշգրտումների մի շարք թեմաներ:
1 h 41 min