zeno
Create a Station
Explore
Religious
Music
News
Podcasts
Bible
By Genre
By Location
By Language
Download App
Toggle Sidebar
zeno
Narek Amirkhanyan
Rearrange with Narek Amirkhanyan
Society & Culture
Armenian
Rearranging with Narek Amirkhanyan. A podcast about everything with interesting people from Armenia and not only
Website
Episodes
298
09 April 2026
#299 Սեդրակ Մկրտչյան - Ալտերնատիվ ճշմարտություն, տեղեկատվական թմրամոլություն
«Rosslyn Foundry» հիմնադրամի տնօրեն Սեդրակ Մկրտչյանի հետ զրուցել ենք ինֆորմացիոն դարաշրջանի մարտահրավերների, հայկական համացանցի ձևավորման պատմության, արհեստական բանականության բերած տրանսֆորմացիաների մասին։Անդրադարձել ենք նաև պատմական փաստերի ճշգրտմանը, հայկական տիպոգրաֆիկայի խնդիրներին, ընտանիքի ինստիտուտի փոփոխություններին և այն հարցին, թե ինչպես պահել սեփական մտածողությունը համատարած աղմուկի...
1 h 46 min
02 April 2026
#298 Դավիթ Աբովյան - Տվյալների կենտրոններ ՀՀ-ում, արևային էներգիան, ատոմակայանը
«Art Group»-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Աբովյանի հետ զրուցել ենք տվյալների կենտրոնների աշխատանքի սկզբունքներից, Հայաստանում «AI»-ի հզորացման զարգացման հեռանկարներից և էներգետիկ համակարգի կարևորությունից։ Դավիթը պատմել է նաև բիզնեսում վստահության դերի, սխալների վրա սովորելու և գյուղատնտեսության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ու իր փորձի մասին։
1 h 45 min
26 March 2026
#297 Սաթի Բոյաջյան - Համալսարանների ապագան, «AI»-ը, մարդկային հմտությունները
Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի բիզնեսի զարգացման ղեկավար Սաթի Բոյաջյանի հետ զրուցել ենք արհեստական բանականության կողմից կրթական համակարգի և բիզնեսի վերափոխման մասին։ Aնդրադարձել ենք այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են նորավարտներին աշխատաշուկայում մրցունակ լինելու համար:
1 h 16 min
19 March 2026
#296 Հարություն Հարությունյան - Կրոնի ծագումը, բազմաստվածությունը, քրիստոնյաները
ԵՊՀ դասախոս Հարություն Հարությունյանի հետ զրուցել ենք կրոնի էվոլյուցիայի, հայոց հոգևոր ժառանգության և եկեղեցու պատմական ու ապագա դերակատարման մասին։ Քննարկել ենք անիմիզմից, շամանիզմից մինչև քրիստոնեության ընդունումն ընկած ուղին, անդրադարձել դրախտի անկման տեսությանն ու բազմաստվածությանը։
1 h 39 min
12 March 2026
#295 Սևակ Մամյան - Անկախ լրագրության գինը, ֆեյք նյուզեր, դիփֆեյքեր ու «AI»
«Infocom»-ի անկախ լրատվական վերլուծական հարթակի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Սևակ Մամյանի հետ զրուցել ենք հայկական մեդիադաշտի ներկայիս վիճակի, անկախ լրագրության մարտահրավերների և ֆինանսավորման աղբյուրների, արհեստական բանականության ու դիփֆեյքերի ազդեցության մասին։
1 h 37 min
05 March 2026
#294 Վահան Ստեփանյան - Ֆիզիկական շփումը, AI ինֆլյուենսերները, հանրային տարածքի կարիքը
Ռամբալկոշեի հիմնադիր Վահան Ստեփանյանի հետ զրուցել ենք ժամանակակից աշխարհում երկարաժամկետ պլանավորման անհնարինության, տեխնոլոգիաների ու դիզայնի ունիֆիկացիայի, ինչպես նաև օֆլայն շփման անհրաժեշտության մասին։ Քննարկել ենք նաև քաղաքում հանրային և մշակութային տարածքների պակասի խնդիրը, նոր համայնքների ձևավորման անհրաժեշտությունն ու պետական համակարգի դանդաղկոտության հարցերը։
1 h 44 min
26 February 2026
#293 Ավետ Բարսեղյան - Ինքդ քեզ ընկալելը, լավը թաքուն չպահելը, իմաստը կորցնելը
Ավետ Բարսեղյանի հետ զրուցել ենք հանրային կարծիքը հաղթահարելու, ստեղծագործելու, պատասխանատվության, երաժշտության, ֆիլմերի, արվեստի, ապագայի, նույնիսկ «AI»-ի ու ցեղասպանությունից օգուտ քաղելու մասին։ Բացահայտել ենք, թե ինչպես է նա հայտնվել այս դաշտում, ինչ ժամանակակից արտիստներ կան, և ինչպես է գրելը դարձել նրա կյանքի մասը։
1 h 30 min
19 February 2026
#292 Արման Հարությունյան, Արթուր Հովսեփյան, Վազրիկ Սեկոյան - Ֆիզիկական և թվային առևտուրը
Արման Հարությունյանի, Արթուր Հովսեփյանի և Վազրիկ Սեկոյանի հետ զրուցել ենք Հայաստանում առևտրի և նորաձևության ոլորտի զարգացման, օնլայն և օֆլայն առևտրի մրցակցության, մոլերի մշակույթի փոփոխության և տեխնոլոգիաների ու «AI»-ի ազդեցության մասին։ Քննարկել ենք նաև գնագոյացման նրբությունները, կեղծ ապրանքների դեմ պայքարի հարցն ու տեղական բրենդների աճող դերը շուկայում։
1 h 31 min
14 February 2026
#291 Տիգրան Համասյան - Նոր ալբոմը, լավ քննադատությունը, պատերազմը ցույց տալը
Տիգրան Համասյանի հետ զրուցել ենք նրա նոր ալբոմի ստեղծման, ստեղծագործական գործընթացի, պատերազմի թողած հետքերի և Հայաստանում ապրելու առանձնահատկությունների մասին։Անդրադարձել ենք նաև երեխաների դաստիարակությանը, ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությանը, առողջ ապրելակերպին ու էկոլոգիական խնդիրներին։
1 h 38 min
05 February 2026
#290 Տաթևիկ Հովակիմյան - Վախեր դեղերից, սրտանոթային հիվանդություններ, որակյալ ապրելը
«ԿարդիոLաբ» բժշկական կենտրոնի հիմնադիր և տնօրեն Տաթևիկ Հովակիմյանի հետ զրուցել ենք երկար ու որակյալ ապրելու բանաձևի մասին.Ծխախոտի, շաքարի, պասիվ կյանքի հետևանքները,Սրտազարկի զոնաների վերահսկումը,Մկանների ակտիվացումը, Քիչ սնունդն ու ապահովագրությունը։
1 h 48 min