About
Փաստաբան, «Ֆիդելիս» փաստաբանական ընկերության համահիմնադիր Վարազդատ Հարությունյանի հետ զրուցել ենք բանկային համակարգից դեպի սեփական իրավաբանական ընկերություն անցման, սնանկության ինստիտուտի և ֆիզանձանց պարտքերից ազատվելու հնարավորությունների, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի իրավական ու տնտեսական ռիսկերի, ինչպես նաև հարկային վարչարարության պատժողական քաղաքականության և բիզնես միջավայրի անկանխատեսելիության մասին։