
About
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանի հետ զրուցել ենք ապահովագրական ոլորտի տրանսֆորմացիայի, առողջության պարտադիր ապահովագրության սպասվող ռեֆորմի և միջազգային հսկա «AXA»-ի հետ համագործակցության մասին։Քննարկել ենք, թե ինչպես են ռիլոկանտները փոխել սպառողական վարքագիծը, ինչու է էլեկտրոմոբիլների ապահովագրությունը թանկ, և ինչ դեր ունեն կրթաթոշակները ոլորտում նոր մասնագետների պատրաստման գործում։