
About
5–րդ տարին անընդմեջ «Հզոր Միտք» ՀԿ-ն իրականացնում է «Հզոր համայնք» խորագրով միջոցառումը,որի նպատակն է մարզերի երիտասարդների շրջանում կյանքի կոչել նոր գաղափարներ ու ծրագրեր, միմյանց միջև հաստատել նոր ծանոթություններ, կապեր ստեղծել տարբեր ոլորտներում հաջողության հասած անձանց հետ: Այս անգամ «Հզոր Համայնք» խորագրով միջոցառումը Երևանում մեկ հարկի տակ է համախմբում շուրջ 600 պատանիների Հայաստանի մարզերից ու Ջավախքից, որոնց միանալուեն նաև գործարարներ ու տարբեր ոլորտներում հաջողած մասնագետներ։