IT շաբաթ․ Մեկնարկել է Plug and Play միջազգային ինկուբացիոն ծրագիրը
28 October 2025

IT շաբաթ․ Մեկնարկել է Plug and Play միջազգային ինկուբացիոն ծրագիրը

Իմ ռադիո

About

Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել Plug and Play միջազգային ինկուբացիոն ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագիրը մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ևPlug and Play միջազգային աքսելերատորի համագործակցությամբ։ Plug and Play-ի մուտքըՀայաստանի տեխնոլոգիական միջավայր նպատակ ունի աջակցել տեղական ստարտափներին՝ միջազգայինփորձի, գիտելիքի և կապերի միջոցով։ Ծրագրի ընթացքում Հայաստան  կժամանեն բարձ որակավորում ունեցող միջազգային մասնագետներ, ովքեր կմատուցեն անհատական մենթորություն և խորհրդատվություն՝ բիզնեսի զարգացման, գործընկերային կապերի ձևավորման և նորարարական գաղափարների իրագործման ուղղություններով։