IT շաբաթ․ ԱԺ-ն ընդունել է «Կիբեռանվտանգության մասին» օրենքը
19 December 2025

IT շաբաթ․ ԱԺ-ն ընդունել է «Կիբեռանվտանգության մասին» օրենքը

Իմ ռադիո

About

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնիմասին» օրենքների և հարակից  օրենքների նախագծերիփաթեթը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշելէ, որ վերջինս կկարգավորի Հայաստանում կիբեռպաշտպանության, կիբեռանվտանգության և կիբեռհիգիենայի կանոնները՝ թիրախավորելով երկրի համար կարևոր ենթակառուցվածքների և կենսական նշանակության ոլորտներում ծառայությունների կիբեռպաշտպանությունը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում։