FIat Professional բեռնատարները` որպես բիզնես լուծում ու լոգիստիկ կայուն ներդրում | eLogi Podcast 5
e-Logi Podcast
Այս էպիզոդում հյուրընկալել ենք Fine Cars of Armenia ընկերության մարքեթինգի և PR տնօրեն Հայկան Պողոսյանին, և խոսել ոչ միայն բեռնատար ավտոմեքենաների վաճառքի հայկական շուկային ադապտացված տեսականու, գնորդների վարքագծի և նախընտրությունների մասին, այլ նաև բիզնեսում սոցիալական պատասխանտվության կողմի, ցուցահանդեսների որպես թիրաավորված վաճառքի հարթակ հանդես գալու, Իտալիայից մինչև Ղազախստան, էնտեղից էլ մինչև Հայաստան բեռափոխադրողներին բիզնես գործընկեր հանդիսանալու մշակույթի մասին:
Քննարկում ենք՝
-ինչպես են փոխվում բեռանփոխադրող ավտոմեքենաների սեգմենտները,
-ինչպես ցուցադրվել երկարատև վաճառք ապահովող միջոցառումներում,
-և ինչպես կատարել ընտրություն սոցիալական պատասխանատվության և բիզնես շահերի միջև
eLogi Podcast-ի այս թողարկումը արժեքավոր է մարքեթինգի մասնագետների, վաճառքի ղեկավարների, ավտոմոբիլային ոլորտի բիզնեսների, բեռնափոխադրում իրականացնող ընկերությունների և բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես է աշխատում այս շուկան, ինչպիսի չափորոշիչների հիման վրա է հաճախորդը կայացնում իր որոշումը, և ինչպես երկարատև պահպանել միևնույն հաճախորդին:
📢 Միացեք eLogi Podcast-ին Ստացեք իրական տեղեկություններ հենց ոլորտի ներսից։
👍 Լայք • 💬 Մեկնաբանություն • 🔔 Բաժանորդագրում